«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան բոլոր հարևեն երկրներում փորձում է քաոսային իրավիճակ ստեղծել. Վելիդ Ջոլի

05/11/2020

Բաղդադի և Իդլիբի կառավարությունների միջև հոկտեմբերի 9-ին կնքված Շենգալի (Սինջյար) համաձայնագիրը դարձել է ակտիվ քննարկման առիթ ոչ միայն քուրդ, այլև եզդի հասարակության մեջ: Ըստ համաձայնագրի, Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) կամ նրան կից մարմինները պետք է դուրս բերվեն Սինջարի շրջանից, թույլ չի տրվելու այդ մարմինների` տարածաշրջանում որևէ դեր խաղալը:

 Շենգալի համաձայնագրի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել քաղաքական վերլուծաբան Վելիդ Ջոլին, ով ընդգծել է, որ  Մերձավոր Արևելքի բոլոր ճգնաժամերը բխում են թուրքական պետությունից:

«Շենգալի դիմադրության ստորաբաժանումների (ՇԴԱ) ստեղծման գործում մեծ է եղել Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ), Կանանց պաշտպանության ստորաբաժանումների (ԿՊՍ) և Ազգի պաշտպանության ստորաբաժանումների (ԱՊՍ) դերը: Եզդի ժողովուրդը դրսից եկող հարձակումներին դիմադրելու անհրաժեշտություն ուներ: Ուստի, ՇԴՍ-ի ստեղծումը դուր չեկավ ոչ միայն Թուրքիային, այլև Իրաքյան Քրդստանին: 2014 թվականին եթե չլինեին ՔԱԿ-ի, ԿՊՍ-ի և ԱՊՍ-ի աջակցությունը Իսլամական պետության դեմ պայքարում, ապա եզդի ժողովրդի մի մասը չէր փրկվի ոչնչացումից» - նշել է Ջոլին:

Ըստ Քաղաքական վերլուծաբանի,  թուրքական պետությունը Մերձավոր Արևելքում համաճարակի նման տարածվում է` փորձելով խառնվել Եգիպտոսի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի, Սիրիայի ներքաղաքական կյանքին:

«Հարևան բոլոր երկրներում ձգտում է ստեղծել քաոսային իրավիճակ» - նշել է նա:

Հոկտեմբերի 9-ին Բաղդադի և Իդլիբի կառավարությունների միջև ձեռք է բերվել  Շենգալի (Սինջանի) համաձայնագիրը, ըստ որի ՔԱԿ-ը կամ նրան կից մարմինները պետք է դուրս բերվեն Սինջարի շրջանից, թույլ չի տրվելու այդ մարմինների տարածաշրջանում որևէ դեր խաղալը: