«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միրզոյան. «Թուրքիան ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու խաթարել հայ-ադրբեջանական գործընթացը»

05/11/2025

Խաղաղության պահպանման հստակ երաշխիքը այն է, ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն, ինչը համաձայնեցվել և դեռ կհամաձայնեցվի մնացած ուղղություններով, ինչը ձեռնտու և շահավետ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի և թե տարածաշրջանի մյուս երկրների համար։ Նման տեսակետ է հայտնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Օրբելի կենտրոնի» համաժողովի ընթացքում։

«Այս փոխշահավետությունն է, որը կարծում եմ՝ հարատևություն, երկարատևություն է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը ստորագրվել է, կանոնակարգին, սահմանազատման և մնացած բոլոր համաձայնություններին, որը վստահ եմ՝ հնարավոր կլինի ձեռք բերել»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը շահագրգռվածություն չեն ունենալու խախտել այդ պայմանավորվածությունները։

«Ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Թուրքիան՝ խաթարել այդ գործընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ավելացրել է  Միրզոյանը:

Աղբյուր՝ Ermeni Haber