«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը Ուկրաինային կօգնի այնքան, որքան անհրաժեշտ է․ Բայդեն

19/09/2022

ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային օգնություն ցուցաբերել այնքան, որքան անհրաժեշտ է Կիևին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։

«Մենք նրանց հետ կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մեր օգնության կարիքն ունեն», – ասել է նա։

Բայդենը նշել է, որ Ուկրաինացի ժողովուրդը դաշնակիցների տրամադրած նշանակալից օգնության և ժողովրդի վճռականության շնորհիվ չի պարտվում պատերազմում, իսկ որոշ հատվածներում առաջխաղացում ունի։

Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով, Ուկրաինայում իրավիճակի զարգացումը ցույց տվեց, որ «Ռուսաստանը չունի այնպիսի կոմպետենտություն և հնարավորություններ, ինչպես կարծում էին շատերը»։