
Ծովագյուղի միջադեպի գործով կա 1 ձերբակալված
26/09/2020
Ծովագյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործով կա մեկ ձերբակալված անձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը:
Հարցին՝ արդյոք ձերբակալված անձը Ծովագյուղ համայնքի ղեկավարն է, Ռիմա Եգանյանը բացասական պատասխան տվեց:
Մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն անցկացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: