«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ծովագյուղի միջադեպի գործով կա 1 ձերբակալված

26/09/2020

Ծովագյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործով կա մեկ ձերբակալված անձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը:

Հարցին՝ արդյոք ձերբակալված անձը Ծովագյուղ համայնքի ղեկավարն է, Ռիմա Եգանյանը բացասական պատասխան տվեց:

Մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն անցկացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: