«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Կանարյան կղզիներում հրաբխի ժայթքումը կարող է շարունակվել 24-84 օր

23/09/2021

Կանարյան Պալմա կղզի են ժամանել Իսպանիայի թագավորն ու թագուհին։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կղզի էր մեկնել ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից հետո, նշում է Inspain պարբերականը։

Կղզում ժայթքած հրաբխից շարունակում է հորդել լավան։ News.cn պարբերականը հաղորդում է, որ մասնագետների գնահատմամբ՝ ժայթքումը կարող է տևել 24-ից 84 օր։ Լեռան հարավարևմտյան լանջով լավան հոսում է դեպի ծով՝ ժամում մոտ 200 մետր արագությամբ։

Պալմայի 80 հազար բնակչից 6000-ը տարհանվել է։ Լավան կլանել է 154 հեկտար տարածություն՝ 10-12 մետր խորությամբ։ Հատկապես տուժել է հրաբխի և ծովի միջև գտնվող փոքր քաղաք Տոդոկեն, որտեղ 200 տուն ավերվել է, ևս 500-ը՝ վտանգված է։