«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկուն ասել է Ուկրաինայում միջնորդ լինելու Ռիադի պատրաստակամության մասին

23/09/2022

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկուն ասել է Ուկրաինայում միջնորդ լինելու Ռիադի պատրաստակամության մասին։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ 
Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում թագաժառանգը «վստահեցրել է Ուկրաինայի նախագահին թագավորության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու բոլոր կողմերի միջև որպես միջնորդ» ուկրաինական հակամարտության մեջ։ Մոհամմադ բեն Սալմանը նաև «հաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու բոլոր ջանքերին»։ Իր հերթին, Զելենսկին, ըստ հեռուստաալիքի, շնորհակալություն է հայտնել թագաժառանգին և «բարձր գնահատել Սաուդյան Արաբիայի առանցքային դերը Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում»։