«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հավաստագրման քննությունների ժամկետը կերկարաձգվի

04/12/2020

Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առկա դիմումներն ու առաջարկները՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի, հավաստագրի համար վերապատրաստման վկայականի ժամկետների  վերաբերյալ, նախարարությունը տեղեկացնում է.

- քանի որ ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված ֆորսմաժորային իրավիճակի պատճառով չի կազմակերպվել հավաստագրման քննությունների գործընթաց, և այս պահին հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է շուրջ 600 հավակնորդ, քննությունների ժամանակացույցը կերկարաձգվի մինչև 2021 թվականի մարտը,

- եթե հավաստագրի կամ վերապատրաստման վկայականի  ժամկետը լրանում է պատերազմական դրությունից մինչև հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում, ապա հավակնորդներին քննություններին մասնակցելու հնարավորություն կընձեռվի,

- պատերազմական դրությունից մինչև հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում գործող տնօրենների պաշտոնավարման պայմանագրերի, հավաստագրերի, վերապատրաստման վկայականների ժամկետները լրանալու պարագայում այդ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր տեղի մրցույթները կանցկացվեն հավաստագրման քննությունների ավարտին:

1Lurer.am