«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ. Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ

21/06/2020

Հայաստանի ներքաղաքական կյանքը ոչ թե լարված, այլ, կարելի է ասել, շիկացած է: Անցնող շաբաթվա իրադարձությունները բազմաշերտ էին, եռուն և ընդդիմադիրների կողմից` Փաշինյանի թիմի մոտակա հեռացման հույսերով տոգորված: Հետաքրքիր երկու իրադարձությունների ականատես եղանք. Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիության  կարգավիճակից և գրավի դիմաց ազատ արձակվեց Ռոբերտ Քոչարյանը: Ոմանք ցանկանում են կապ տեսնել այս երկու իրողությունների մեջ, բայց, կարծում ենք, որ դա բացառվում է: Բայց այստեղ ամենակարևորը, ըստ մեզ, ներքաղաքական կյանքի զարգացման այն տարբերակներն են, որոնք կհետևեն մեկի հնարավոր ձերբակալմանը և մեկի ազատ արձակելուն: Ցանկանում ենք արձանագրել, որ, այս անձանց միջոցով ՀՀ – ում իրավիճակ փոխելու, իշխանափոխության հասնելու  հանդեպ հույսեր տածողներին, դառն հիասթափություն է սպասվում, կարծում ենք հետևյալ պատճառներով: Գ. Ծառուկյանը, որը հունիսի 5 – ին հանդես եկավ հայտնի հայտարարությամբ. իր դղյակի առջև հայտարարեց, որ անբարոյականի տղա լինի նա, ով հետ կանգնի կամ չի գնա մինչև վերջ: Վերջերս հաճախ է շրջանառվում «անբարոյականի տղա» եզրույթը: Դա  օրեր առաջ օգտագործեց նաև Էդմոն Մարուքյանը: Ի°նչ է դա՝ քաղաքական նոր կատեգորիա, թե° նման արտահայտությամբ են ամրագրում իրենց քաղաքական պայքարի հավատամքը: Միգուցե «գողական են գնում»: Բայց  օրենքով գողերը նման երդումներ կամ հայհոյանքներ չեն տալիս, նրանք որոշումներն ի կատար են ածում առանց երդումների:  Ուրեմն, եթե կա գործ անելու հնարավորություն, ապա նման արտահայտությամբ պետք  չէ հավաստել դա: Իրոք, Գ. Ծառուկյանի ձերբակալությունը ցանկալի չէ այն առումով, որ կարող է ազդեցիկ հարված հասցնել սոցիալական զգալի շերտերի, նպաստել սոցիալական բունտերին, որոնք նաև խրախուսվում են մութ և անտեսանելի ուժերի կողմից՝ նրա հետ կատարվածի առիթով: Վերջինս, կարծում ենք ավելի շատ տարված են իշխանափոխության մարմաջով: Ենթադրում ենք, որ Գ. Ծառուկյանը չի կալանավորվի, որովհետև այս պարզ հաշվարկը  իշխանության վերին օղակներում արած կլինեն գոնե: Հաշվի առնելով արտաքին աշխարհում նրա ազդեցիկ կապերը` այնտեղ էլ կհեղինակազրկվենք, որը ցանկալի չէ: Ինչ վերաբերում է քրեական գործերին, դրանց չենք ուզում անդրադառնալ, քանի որ մեր խնդիրը չէ իրավական դաշտ մտնելը: Սակայն անաչառ լինելու համար կարող ենք շեշտել, որ ՀՀ –ում ցանկացած խոշոր կամ միջին և ավելի փոքր տնտեսվարող նախկինում անհնար է, որ խախտած չլինի քրեական կամ հարկային օրենսգիրքը:  Բայց մենք ուզում ենք մեկ այլ հարցի վրա կենտրոնացնել հանրության ուշադրությունը` ինչ է նշանակում Ծառուկյանի և նրա թիմակիցների «գնալու ենք մինչև վերջ» արտահայտությունը: Սա հեղհեղուկ է հնչում և առանց լուրջ հաշվեկշռի ենթարկված լինելոււ: Շատերը կասեն՝ փոխելու են բոլորին: Բայց մի՞թե դա այդքան հեշտ է: Կարծում ենք, որ ոչ: ԲՀԿ –ն,  չնայած հունիսի հայտնի արտահայտությանը չի դնում իշխանության հարց, այլ խոսք է գնում ինչ – ինչ հանձնաժողովների ստեղծման և նմանաբնույթ խնդիրների մասին: Սա° է մինչև վերջ գնալը արդյոք:  Այդպե°ս է տեղի ունենում իշխանփոխությունը: Իհարկե ոչ: Նույնիսկ մանդատները դնելու հարց չի քննարկվում: Հարկավ, չենք անտեսում ՀՀ տնտեսական և այլ դժվարությունների ու իշխանության ձախողումների հանդեպ Գ. Ծառուկյանի մտահոգությունը, բայց ցանկալի կլիներ հստակ տեսությունը՝ մինչև վերջ գնալու մասին: Եվ համոզված ենք, որ այն չի լինի առաջիկայում ևս:

Ռոբերտ Քոչարյանի պարագայում նույնպես դժվար է ակնկալել լուրջ փոփոխություն՝ նրա ազատության մեջ գտնվելու ընթացքում, որը դեռ դատախազությունը վիճարկելու է: Հարկավ, նրա բանտից դուրս գալը ոգևորել է իր համախոհներին և ավելի չարացրել հակառակորդներին, բայց կարծում ենք, որ թյուր են այն հույսերը, որ Քոչարյանով Ռուսատանը հիմա նոր խաղ կսկսի և նրան վերստին կբերի իշխանության: Արդեն այս  որոշումը չի կարող դրականորեն անդրադառնալ Հայաստան – Ռուսաստան հարաբերությունների վրա: Կարծում ենք, որ ռուսները կուզենան տեսնել այլ անձի Փաշինյանի աթոռին, բայց թե ում, դժվար է կանխատեսել: Կարծում ենք նաև՝ դժվար է կանխատեսել, թե ով է լինելու, և Պուտինի մտքերը կարդացել ջանացողները իզուր են ընկնում պատրանքների գիրկը: Թերևս ինչ – ինչ պլաններ են մտմտում ռուսահայ հարուստները, որոնք միշտ Հայստանում իրենց կապիտալը պահելու և այժմ արդեն հավելելու խնդիր ունեն, որը չեն անում Փաշինյանի պարագայում: Ինչ վերաբերվում է Արևմուտքին, ապա նա կարծես թե այլևս չի դիտարկում հեղափոխությունը որպես բրենդ, որպեսզի ֆինանսական հզոր աջակցություն ցույց տա, ուստի նա մտահոգված էլ չէ իշխանափոխությամբ, մանավանդ թագակիր վիրուսով և նրա տարածման և հաղթահարման փուլերի հայտարարման ժամկետների հստակեցմամբ պայմանավորված:

Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքի հին ու նոր ձևավորվող ուժերին, ապա չենք կարծում, որ հասունացել է ժամանակը նրանցով իշխանփոխություն անելու: Ժողովուրդն այլևս չի հավատում, իսկ նրա հավատի վերականգնման խնդիրը օրեցօր դժվարանում է: Այս իրավիճակում դեռևս մենք շարունակելու ենք  մնալ Ն. Փաշինյանի իշխանության կրողը, իշխանություն, որ հիմա երկու խնդիր է փորձում իրականացնել՝ չեզոքացնել անիծյալ վիրուսը և կուլակաթափ անել հարուստներին: Բայց, կարծում ենք, որ այդ երկուսը բավարար չեն, քանզի տանում են քաղաքական դաշտի շիկացման, որը դրվատելի չէ և ավելին, վտանգավոր է ներդրումների առհասարակ բացակայության պայմաններում: Պետք չէ գնալ «Տիզբոն»  կամ «Հռոմ», պետք է համախմբվել և արմատախիլ անել ներքին թշնամանքը: Սա է մեր պետականության պահպանման գերխնդիրը:

Հեղինակ` Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Զորավար Սեպուհ»  պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ