«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփը կարծում է, որ խոշոր հակամարտության դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի հասնի ԱՄՆ-ին

05/05/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, ՆԱՏՕ-ն օգնության չի հասնի Վաշինգտոնին, եթե այն ներգրավված լինի խոշոր ռազմական հակամարտության մեջ։

«Եթե մենք ստիպված լինենք լինել մեծ [հակամարտության] մեջ կամ նույնիսկ ավելի մեծի, ես չեմ կարծում, որ նրանք [ՆԱՏՕ-ն] մեզ հետ կլինեն»,- ասել է նա Salem News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Անդրադառնալով Չինաստան նախատեսվող իր այցին՝ Թրամփը հստակեցրել է, որ նախընտրում է լավ հարաբերություններ ունենալ Պեկինի հետ։ «Մենք շատ ամուր հարաբերություններ ունենք, և ես կարծում եմ, որ ավելի լավ է Չինաստանի հետ յոլա գնալ, քան կռվել Չինաստանի հետ, և նրանք էլ են այդպես մտածում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

https://www.youtube.com/watch?v=xKUMFA8I6pc