«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում կապիկի ծաղկի մեկ հավանական դեպք է հետազոտվում

07/06/2022

Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանում կապիկի ծաղիկ  հիվանդության մեկ հավանական դեպք է հետազոտվում։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։

Նրա խոսքով, բացի նշված դեպքից, հետազոտվում էր նաև կապիկի ծաղիկի մեկ այլ հավանական դեպք, սակայն վարակը չի հաստատվել։

«Ինչպես գիտեք, մայիսի կեսերից ուժեղացել է այս և այլ հիվանդությունների նկատմամբ մեր վերահսկողությունը։ Կապիկի ծաղիկի հիմնական ախտանիշներից մեկը ցանն է, որն առկա է այժմ հետազոտվող մարդու մոտ։ Նման դեպք արդեն եղել է, սակայն պատասխանը բացասական էր։ Սա արդեն երկրորդն է, որն ուսումնասիրության փուլում է»,- ասել է Գամկղրելիձեն։

Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։

Հայտնի է, որ «կապիկի ծաղիկը» փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է «կապիկի ծաղիկի» կանխարգելումը: