«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախցի նորածին Արարատը զինվորական հագուստով դուրս գրվեց հիվանդանոցից

03/10/2020

Երեւանում ծնված արցախցի Արարատը «Շենգավիթ» ԲԿ-ց դուրս գրվեց: Նորածինը, ում հայրն այժմ առաջնագծում է, դուրս գրվեց զինվորական հագուստով եւ «Հաղթելու ենք» գրառմամբ գլխարկով:

«Արցախցի Արարատը տուն է գնու՜մ ու ասում է, որ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-գրված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ փոքրիկ Արարատը ծնվել է սեպտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 6-ին: Նրա քաշը 2600 գրամ էր, հասակը՝ 46 սանտիմետր: Նրան կոչել են հոր անունով, ով այժմ առաջնագծում է: