«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փորձագետ. Զանգեզուրի միջանցքը պատրվակ է Հայաստան ներխուժելու համար

23/09/2024

Կովկասի հարցերով փորձագետ Բահրամ Ամիր Ահմադյանն ասել է. «Ադրբեջանը և Թուրքիան իրավունք չունեն ինքնիշխանություն դրսևորել և քաղաքական կամք պարտադրել Հայաստանին Զանգեզուրի միջանցքի գործարկման հարցում»։

ԽաբարՕնլայն լրատվական գործակալությում կայացած հարավկովկասյան զարգացումների քննարկման թեմայով հանդիպմանը Ամիր Ահմադյանը հավելել է. «Զանգեզուրի միջանցքի պատրվակով Հայաստանի տարածքը գրավելու ռազմական ճնշումն ու սպառնալիքը միջազգային համակարգում անկախ երկրի տարածքի խախտում է»։

Քաղաքական հարցերի այս փորձագետը մատնանշելով, որ ռուսական «Կոմերսանտ» կայքը մի հոդվածում սրել է Զանգեզուրի միջանցքի շուրջ տարաձայնությունները,  ասաց. «Այս կայքը նախագծել է քարտեզ և դրանում սահմանել Զանգեզուրի միջանցքը»։

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքի նախագծին միջազգային սահմանների փոփոխության պատճառով եւ լրջորեն դիմադրելու է դրա իրականացմանը։

Սա այն դեպքում, երբ Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ  Խադեմին վերջերս հայտարարեց Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքի նախագծերի շրջանակներում 3000 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծերի և 6000 կիլոմետրանոց մայրուղիների կառուցման մասին: