«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չէ, և դա այդպես էլ կմնա․ Ստոլտենբերգ

25/01/2023

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չի և չի լինի, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նա հայտնել է գերմանական Welt թերթին տված հարցազրույցում, որ ՆԱՏՕ-ն առաջին իսկ օրվանից «որոշել է աջակցել Ուկրաինային»։

«Միևնույն ժամանակ մենք բացառել ենք ՆԱՏՕ-ի մասնակցությունը պատերազմին։ ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չէ, և դա այդպես էլ կմնա։ Մենք Ուկրաինա չենք ուղարկում ո՛չ մեր զորքերը, ո՛չ էլ ինքնաթիռները, բայց մենք աջակցում ենք նրանց հանդերձանքով», - ասել է Ստոլտենբերգը։

Նա ավելացրել է, որ Ուկրաինան ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնապաշտպանության իրավունք ունի, ու ՆԱՏՕ-ն աջակցում է նրան այդ իրավունքի պաշտպանության գործում: Ըստ նրա, միշտ էսկալացիայի վտանգ կա, ուստի կարևոր է ուժեղացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան մասում։