«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան ցանկանում է մեծացնել ԱՄՆ-ից գնվող գազի ծավալը․ Էրդողան

22/09/2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է մեծացնել ԱՄՆ-ից գնվող հեղուկ բնական գազի ծավալները։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա ասել է Նյու Յորքում թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։

«Առաջիկայում մենք ցանկանում ենք ավելի շահավետ պայմաններով մեծացնել ԱՄՆ-ից գնվող գազի ծավալները։ Մենք պատրաստ ենք համագործակցել ամերիկյան հեղուկ բնական գազի՝ տարածաշրջանի երկրներ մատակարարելու հարցում», - ասել է Էրդողանը։

Ներկայում Թուրքիային գազ մատակարարող հիմնական երկրներն են Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը։