«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներին

02/12/2021

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության աշխատակից, մայոր Ռովշան Ջահանգիրովը հարձակվել է Baku.TV հեռուստաալիքի աշխատակից Թուրալ Մուսեիբովի վրա։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված պետական ​​սահմանային ծառայության սպաների հրաժեշտի արարողության ժամանակ։

Baku.TV-ի թղթակիցը փորձել է մոտենալ պետական ​​սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիեւին եւ մեկնաբանություն ստանալ ողբերգության վերաբերյալ։ Սակայն մայոր Ռովշան Ջահանգիրովը սկսել է հրել թղթակցին, իսկ օպերատորին բռունցքով հարվածել է։

Ռովշան Ջահանգիրովը երգչուհի Էլնարա Խալիլովայի ամուսինն է։