«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթի մենամարտը թուրք մրցակցի հետ հետաձգվել է

22/10/2020

րոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթի մենամարտը թուրք մրցակցի հետ հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց կիսածանր քաշային կարգում IBO Continental, WBC Asia չեմպիոնական գոտիների հաղթող Լեոն Հարթը: Մենամարտը նախատեսված էր հոկտեմբերի 31-ին։

Ավելի վաղ NEWS.am Sport-ի հետ զրույցում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հայտնել էր, որ պատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում իր 23-րդ մենամարտին WBI Եվրոպայի չեմպիոնական գոտու համար մրցակիցը լինելու էր թուրք Հուսին Չինկարան:

«Մենամարտ հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Գերմանիայում համավարակը կրկինը մեծ թափ է հավաքել: Այս պահին Բեռլինը փակ է, կրկին հայտարարվել է կարմիր գոտի:

Մենամարտս, որն ինձ համար շատ կարեւոր էր այս շրջանում, չի չեղարկվում, այլ հետաձգվում է: Նախնական խոսվում էր դեկտեմբերի 12-ը, բայց այս պահին քննարկվում է նոյեմբերի 21-ը:

Նույն ոգով եմ տրամադրված մենամարտիս: Նույն կերպ սա ինձ համար լինելու է ոչ թե գոտու համար պայքար, այլ հայի պատվի, ինքնության, մեր երկրի համար: Այս օրերին բոլորիս տրամադրությունն ընկած է, բայց մարտական ոգին չենք կորցնում եւ հավատում ենք մեր հաղթանակին»,- ասաց Լեոն Հարթը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հանդես է գալիս Գերմանիայում՝ ներկայացնելով Հայաստանը: Այս շրջանում Գերմանիայի հայ համայնքի հետ ակտիվ մասնակցում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ցույցերին, բանակի եւ արցախցի ընտանիքների համար գումարային եւ հումանիտար հանգանակություններին: