«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

01/06/2026

Ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել իրանական ռադարին, ինչպես նաև Իրանի անօդաչու թռչող սարքերի վերահսկման կետերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ը ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցրել իրանական ռադարին, ինչպես նաև Գարուկում և Քեշմ կղզում գտնվող հրամանատարական և կառավարման կետերին»,- ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։

CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են մայիսի 30-ին և 31-ին և պատասխան են հանդիսացել այն բանին, որ Իրանը խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը։

«Ամերիկյան կործանիչն օպերատիվորեն արձագանքել է՝ ոչնչացնելով իրանական ՀՕՊ-ը, վերգետնյա կառավարման կայանը և երկու կամիկաձե դրոն»,- հավելել են հրամանատարությունում։

Տեղի ունեցածի հետևանքով ամերիկացի զինվորականների շրջանում տուժածներ չկան։ CENTCOM-ի խոսքերով՝ հրամանատարությունը կշարունակի պաշտպանել ամերիկյան ակտիվներն ու շահերը շարունակվող զինադադարի ընթացքում։

https://x.com/CENTCOM/status/2061285916895854963?s=20