«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ 2020-ԻՆ ՍԽԱԼՎԵՑ ՀԱԿԱԹՈՒՐՔ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ․ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

31/05/2022

1in.am-ին տված հարցազրույցում պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը նշել է, որ ընդդիմության շարժումը կոչվում է դիմադրության, բայց այն 88-ի շարժման հետ չի կարելի համեմատել․ «Դիմադրության շարժման հիմքում այլ նպատակ է դրված: Եթե իշխանության դեմ դուրս ես գալիս մի օրակարգով, որը նույն իշխանության օրակարգն է: Հնարավոր է՝ մարդիկ փողի դիմաց ինչ-որ քայլեր պետք է անեն, մինչև այն պահը, որ ավարտվի: Կան ուժեր, որոնց նպատակը խառնելն է: Եթե խնդիր կա, բերենք սարքենք օրակարգ, ոչ թե դեպքերից առաջ ընկնենք: Երբ ներսից իրար ենք վարկաբեկում, թուրքը ակտիվանում է՝ սահմանին կրակում:Սիրում ենք դեպքերից առաջ ընկնել,որ գավազանի առաջին հարվածը իջնի մեր վզին»:

Պատմաբանի խոսքով՝ Արցախն այսօր դե ֆակտո ռուսական ազդեցության տարածք է ․ «Անկախ նրանից Միշելը, Բայդենը ինչ են հայտարարում, տարածաշրջանում խնդիր լուծող չեն: Արևմուտքին ու ԱՄՆ-ին հիմա ձեռնտու է, որ տարածաշրջանը դուրս բերեն ռուսական ազդեցության շրջանից: Ով էլ, որ գա իշխանության, մնալու են ռուսական ազդեցության դաշտում»: