«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ՝ ԻՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

26/09/2020

«Սա քաղաքական պատվեր է»։ Այս մասին քիչ առաջ ԱԱԾ֊ի դիմաց լրագրողների հետ զրույցում իր կալանավորման որոշման մասին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Մնացածը կարճ ժամանակահատվածում, իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական .... Ղարաբաղի հարցում, նոր նայեցիք, որ սաղ ասում են՝ ժողովրդից թաքցնելու բան չունենք, ժողովրդի հետեւից են անում։ Ասում եմ՝ կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու եւ այս պատվեր կատարողները պատասխան են տալու։ Դուխներդ տեղը պահեք, խաբելով երկիր չես կարա պահես։ Հանգիստ, մի խառնվեք, ես ուղիղ եկել եմ այստեղ»֊,հայտարարեց ԲՀԿ առաջնորդն ու շարժվեց դեպի Ազգային անվտանգության ծառայություն։

Նրա աջակիցները ընդդիմադիր քաղաքական գործչին ճանապարհեցին «Ծառուկյան» վանկարկումներով, ապա պահանջեցին գործադիրի ղեկավարի հրաժարականը՝ վանկարկելով՝ «Նիկոլ, հեռացիր»։

Գագիկ Ծառուկյանի հետ ԱԱԾ է գնացել նրա պաշտպան Էմին Խաչատրյանը:

Հրապարակ թերթ, Աննա Պապիկյան