Իսպանացի բժիշկների թիմը Գավառում ու Բերդում երեք տասնյակից ավելի անվճար վիրահատություններ է կատարել
13/05/2023
Իսպանացի բժիշկների թիմը Գավառ և Բերդ կատարած վիրաբուժական այցն ամփոփել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմամբ:
Վիրաբույժները մայիսի 7-13-ը երեք տասնյակից ավելի անվճար վիրահատություններ են կատարել բնակիչների շրջանում` տարբեր պաթոլոգիաների բուժման համար:
Այցն իրականացվել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, «ԱՄԱԴԵԱ» բժշկական ասոցիացիայի և տեղի բժշկական կենտրոնների համագործակցությամբ:
Անահիտ Ավանեսյանը բժիշկներից հետաքրքրվել է առաքելության իրականացման արդյունքներով, կարևորել համագործակցությունը, ծառայությունների հասանելիությունն ու մասնագետների միջև փորձի փոխանակումը: