«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատգամավոր. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լայն հասարակական աջակցություն ունի

22/09/2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լայն հասարակական աջակցություն ունի: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 22-ին կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Անդրադառնալով ՀՅԴ-ի եւ «Հայրենիք» կուսակցության հետ Բարգավաճ Հայաստանի համագործակցությանը` Տոնոյանը շեշտեց, որ այն շատ բեղմնավոր է ստացվել եւ իրականացվել է աշխատանքային խմբի շրջանակներում: «Այս ընթացքում մեզ հաջողվեց բազմաթիվ նախաձեռնություններ իրականացնել, տրվեցին գնահատականներ, եւ այժմ գործընթացը տեղափոխվում է հանրահավաքի կազմակերպման փուլ: Մենք արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ վերջին երկու տարվա ընթացքում լայն բնակչության հույսերը կյանքի չեն կոչվել, խոստումներն այդպես էլ չեն կատարվել, եւ այժմ հասարակության շրջանում լայն դժգոհություն կա: Եվ որպեսզի հասարակության լայն զանգվածների ձայնը լսելի դառնա, երեք քաղաքական ուժեր հանրահավաք կանցկացնեն»,- ասաց պատգամավորը: