«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հորդորներին հետեւում են հստակ նպատակային գործողություններ․ «Հայաստանի Հանրապետություն»

30/07/2021

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ 
«Քաղաքական բանակցություններից խուսափելու ադրբեջանաթուրքական քաղաքականությունը հեռանկար չունի թեկուզ այն պատճառով, որ չի տեղավորվում հակամարտությունները կարգավորելու՝ մինչ օրս գոյություն ունեցող եւ արդյունավետություն ապահովող քաղաքական ձեւաչափերում:
Թյուրքական կողմը փորձում է ասել, որ արցախյան հիմնահարցը լուծել է ռազմական ագրեսիայի միջոցով, ինչը հակասում է միջազգային բոլոր գործող հումանիտար ու ռազմական նորմերին եւ չի կարող կարգավորում համարվել: Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են դուրս գալ համաշխարհային քաղաքակրթության գործող առաջադեմ նորմերի դեմ, ինչն արդեն իսկ դատապարտված է ձախողման: Վերջիններիս նման կեցվածքի շարունակությունը բերելու է քաղաքակիրթ աշխարհի օրինաչափ հակազդեցության»: