«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սրտիդ մեջ դանակ կխրեիր, բայց գերի չէիր դառնա... Աշխեն Զուրաբյան

21/03/2022

Generalnews.am-ը ներկայացնում է  Աշխեն Զուրաբյան-ի "Ապրող հերոսներ" շարքը՝ նվիրված արցախյան երկրորդ պատերազմի հերոսներին։

-Աշ՞...
-Հա ջան,ախպերս,ասա...
-Ի՞նչ կա...
-Բան չէ, սուտ....
-Լսի հլա, խորհուրդ ա պետք.....լավն ա՞...
-Շաաաատ,ով՞ ա....
-Հավանել եմ, ուզում եմ մոտկանամ.....
....Մինչև այսօր սպասում եմ, որ գրես, ասես` քիրս, վսյո, ախպորդ գործերը սաղ դզված ա...պատրաստվի հարսանիքիս...
... Հա՜յկ, ին՞չ ունեիր տալու, որ չսպասեցիր... .Ինչ՞ ունեիր շտապելու..... Ախպերս.....։

Нет описания.

Նիհար, բարձրահասակ, տիեզերքի մեծության չափ սիրտ ունեցող , այտերին յուրօրինակ փոսիկների տեր հրամանատարը..... Մեր մանկության կեսն իրար հետ ենք անցկացրել.... ոստկան-գող էինք խաղում, ինչպես միշտ` դու ոստիկանը` մարդկանց պաշտպանը..... Դու էն տեսակն էիր, ում համար չկար իմ ու քո... դու էն տեսակն էիր, ում համար ընտանիքը, ծնողը վեհագույն արժեք էր..... դու էն հայրենասեր ու հայրենանվեր տեսակն էիր, ով 15 տարեկանից ընտրեց հայրենյաց պաշտպանի առաքելությունը` քաջ գիտակցելով, որ ընտրում է մասնագիտություններից բարդագույնն ու ամենավտանգավորը, ամենապատասխանատուն ու պարտավորեցնողը...... Տանից , տեղից, հոր ու մորից կտրված, օջախի ջերմությանը կարոտ` դու հպարտորեն ծառայեցիր հայրենիքին 10 տարուց ավելի.....ու նույն այդ ջերմությունը, որի կարիքն ինքդ ունեիր, տվեցիր քո զինվորներին, քո տղաներին՝  լինելով ոչ միայն հրամանատար, այլև` եղբայր,ընկեր....
.. Պատերազմից տևական ժամանակ առաջ սկսել էինք շատ խոսել... ..շփվել. մինչ այդ էլ կար մեր շփումը, բայց վերջին ամիսներին մի ուրիշ ձևով էր.... կարոտած, ոնց որ սիրտս զգար, որ եղբորս էլ չեմ տեսնելու..., ու երբ գրում էր, սպասում էի, որ անպայման պատասխաներ...պատասխանում էր.... Մի ուրիշ ձևի էինք կապվել, նույնիսկ գաղտնիք բացեց` հավանած աղջիկ ունեմ` Դիանա, ուզում եմ մոտենամ, տեսնեմ` կստացվի՞.....

Нет описания.

...Մոտեցա՞վ, թե՞ չմոտեցավ,խոսե՞ց ,թե՞ չխոսեց....Չհասցրեց... երևի.....Հայրենիքի սերն ավելի կարևոր էր.... Կյանքը սիրող կյանքի նվիրյալը կյանքը տվեց հանուն հազարավոր կյանքերի...
... Այս 1.5 տարվա մեջ շատ հաճախ եմ հետդ խոսել, կռվել, հարցրել Աստծուն` ինչի՞....հույս ունենալով, որ կարձագանքես, բայց...... Երբ ամիսներ առաջ վերջապես ուժ հավաքեցի ու քեզնից հետո համարձակվեցի գնալ ձեր տուն, ոտքերս տեղում գամվեցին....չէի ուզում հավատալ տեսածիս, չէի ուզում հավատալ,որ հուշանկյունը քոնն է..... Նկարներիցդ մեկից կարծես մեզ նկատողություն անեիր` էլ չլացեք, դուք գիտեիք` ես ուր եմ գնացել...

Нет описания.

... Մայրդ հույս ուներ, երևի դեռ հիմա էլ ունի, որ ողջ ես,բայց քո տեսակն իմանաով` կասեմ` սրտիդ մեջ դանակ կխրեիր, բայց գերի չէիր դառնա...
... Ու, անկախ ամեն ինչից,ԴՈՒ ԿԱՍ, ՆԵՐԿԱ ԵՍ, ԴՈՒ ՄԵՐ ՄՏՔՈՒՄ ԵՍ, ՄԵՐ ՍՐՏՈՒՄ,ՀԱՅԿՍ......