Արդարացվա՞ծ են Հայաստանի պետականության մոտալուտ կորստի մասին դատողությունները
27/05/2023
Հայաստանի առաջին և երրորդ Հանրապետությունների ձևավորումը մեր տարածաշրջանում Ռուսաստանի «տեղատվության» արդյունք են: Խելամիտ դիվանագիտության արդյունքում թե՛ Առաջին Հանրապետությունում և թե՛ ներկայիս Հայաստանում հնարավոր էր ավելի մեծ թվով տարածքներ պահպանել հայկական:
Պատմության անիվը կրկնվելու հատկություն ունի և այդ իմաստով հարկավոր է դասեր քաղել: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և «Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Վահե Պողոսյանը քննարկել են Հայաստանի առաջին Հանրապետության և ներկայիս Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ընդհանուր մարտահրավերները: