Հինգշաբթի, Հունիսի 17, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հանցագործությունների եւ իրավախախտումների կանխման ու բացահայտման միջոցառումներ՝ Գեղարքունիքում

10/05/2021

Հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման նպատակով մայիսի 4-ից 7-ը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները Գեղարքունիքի մարզում կազմակերպել եւ իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ներգրավված էին ՃՈ Գեղարքունիքի մարզը սպասարկող ստորաբաժանման ծառայողները։

Ոստիկանությունից հայտնում են, որ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել եւ տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել մի քանի անձ։ Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել է սառը զենք եւ այլն։ Հայտնաբերվել է նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների 88 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։