«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի հետ ընթացող պատերազմը՝ ներքին թուլացման և միջազգային մեկուսացման տեսանկյունից

24/03/2026

Իրանի ներքին քաղաքական համակարգը ցույց է տալիս, որ իշխանությունը կենտրոնացված է, բայց թուլանում է երեք հիմնական թևերից երկուսում։ Հոգևոր ղեկավարությունը Փաստացի անհետացել է Խոմենեիի մահից հետո, իսկ քաղաքական համակարգի տարրերը՝ Ալի Լարիջանիի սպանությունից հետո, ցույց են տալիս անվտանգության համակարգի անբավարարություն։

ԻՀՊԿ-ն ներկայում հիմնական ուժն է, բայց նա ևս սահմանափակ կարողություններ ունի։ Մաշվող ռեսուրսները, արտաքին մեկուսացումը և սոցիալական լարվածությունը նպաստում են նրան, որ ներկայիս պատերազմը Իրանի համար ավելի շատ սպառողական և ոչ արդյունավետ է դառնում։

Եթե հակամարտության ընթացքը փոխվի դեպի բանակցություններ ու զինադադար, ապա երկարաժամկետ իշխանությունը պահպանել դժվար կլինի, և ներքին ճգնաժամերը կհեշտացնեն իշխանության փոփոխությունը։

Իրանը ներկայում փաստացի մենակ է, զինուժն ու ռեսուրսները մաշվում են, իսկ ներքին կառավարման ճգնաժամը սրվում է՝ սպառելով հարվածների դիմադրողականությունը։