«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«S&P Global Ratings»-ը բարելավել է Հայաստանի վարկանիշը

24/02/2026

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների սուվերեն վարկանիշը «BB-/B» մակարդակում՝ միաժամանակ հեռանկարը «կայուն»-ից բարձրացնելով «դրական»։ Այս վերանայումը, գործակալության գնահատմամբ, պայմանավորված է տարածաշրջանային և անվտանգային միջավայրում հնարավոր բարելավումներով, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ու առևտրային հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի ակնկալիքով։

Գործակալությունը դրական է գնահատել նաև Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները՝ ընդգծելով Կենտրոնական բանկի միջազգային պահուստների բարձր մակարդակի և ճկուն փոխարժեքի կարևորությունը արտաքին հնարավոր ցնցումների դիմակայման գործում։ Կանխատեսվում է, որ իրական ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 5.3%, իսկ 2027-ին՝ 4.8%։ 2022–2025 թվականներին միջին տնտեսական աճը կազմել է 7.8%, ինչը Հայաստանի տնտեսությունը դասում է ամենաարագ աճողներից մեկը՝ գործակալության կողմից գնահատվող 143 սուվերեն պետությունների շարքում։ Միաժամանակ ակնկալվում է, որ 2026–2029 թվականներին բյուջեի դեֆիցիտը միջինում կկազմի ՀՆԱ-ի շուրջ 3.3%, այն դեպքում, երբ 2025 թվականի համար նախատեսված 5.5% դեֆիցիտը փաստացի կազմել է 4%-ից պակաս՝ հիմնականում կապիտալ ծախսերի թերակատարման հետևանքով։

https://www.spglobal.com/ratings/en/regulatory/article/-/view/type/HTML/id/3520694