«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Օդի որակն ազդում է գլխուղեղի զարգացման վաղ փուլերի վրա. գիտնականներ

18/06/2020

Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ տրանսպորտային միջոցների հետևանքով օդի աղտոտվածության ու գլխուղեղի զարգացման ընթացքում նյարդային համակարգի խանգարումների զարգացման բարձր հավանականության միջև։ Մկների վրա անցկացված ուսումնասիրությունները հաստատել են նախկինում գրանցված համաճարակաբանական տվյալները, որոնք նույնպես վկայում էին այդ կապի առկայության մասին։ Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Translational Psychiatry պարբերականում։

Հետազոտությունների շրջանակներում գիտնականները վիվարիում են տեղադրել դեպի Հյուսիսային Կալիֆոռնիա տանող տրանսպորտային թունելի մոտ։ Այս կերպ նրանք փորձել են հնարավորինս նմանեցնել մկների կյանքը բանուկ փողոցներին մոտ ապրող մարդկանց կյանքին։

Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականներն աղտոտված օդի ազդեցությանը ենթարկված կենդանիների գլխուղեղում նկատել են նյարդերի բորբոքումների անոմալ աճ ու այդ գործընթացի արագացում։ Սա նշանակում է, որ աղտոտված օդի առկայությունը զարգացման կարևորագույն փուլերում կարող է բարձրացնել դեռ լիովին չկազմավորված գլխուղեղում մի շարք փոփոխությունների հավանականությունը, որոնք կապված են նյարդային համակարգի զարգացման խանգարումների հետ։

Այժմ գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները, որպեսզի պարզեն, թե որ բաղադրիչն է նման ազդեցություն ունենում։

Աղբյուրը` Tert.am