«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիան կարևորում է ստորագրված համաձայնագրում Հայաստանի շահերի պաշտպանումը

10/11/2020

Ֆրանսիան ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման պարամետրերը: Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ ցանկացած երկարաժամկետ համաձայնագրում պետք է հաշվի առնվեն Հայաստանի շահերը:

Ելիսեյան պալատն իր հայտարարության մեջ նաև նշել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները տարածաշրջանում և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել ապագա պայմանագիրը: