«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքերը հրաժարվում են հավատալ Էրդողանի` նոր տնտեսական դարաշրջանի մասին խոստումներին․ Reuters

02/12/2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նոր տնտեսական դարաշրջանի մասին խոստումից հետո տեղի ներդրողները դեռևս վարանում են հավատալ դրան, գրում է Reuters-ը։

Տեղի ոսկի վաճառողների և բիզնեսի սեփականատերերի հետ հարցազրույցները ցույց են տալիս, որ Էրդողանի ամենամեծ խնդիրը թուրք անհատներին և ընկերություններին համոզելն է, որ նա կարող է իրականություն դարձնել շուկայական բարեփոխումների մասին անցյալ ամսվա հռետորաբանությունը, գրում է գործակալությունը։

«Գոյություն ունի պաշտպանական ռեֆլեքս, որը ձևավորվել է լիրայի արժեզրկումից հետո», - գործակալութունը մեջբերում է Istanbul Portfoy-ի գլխավոր տնօրեն Բարիս Հոջաօղլուի խոսքերը։

Նշվում է, որ թուրքերի զգուշավորության հիմքում ընկած են նաև այլ ռիսկեր, ներառյալ՝ կորոնավիրուսի համավարակի վերսկսվող ալիքը և Էրդողանի կառավարության ներսում տարաձայնությունների մասին հաղորդագրությունները, որոնք կարող են վատթարանալ:

Reuters-ը նշում է, որ չորս տարվա ընթացքում թուրքերը բախվել են հիմնականում գործազրկության և գնաճի։ 2018 թվականի կեսերից երկու անգամ տնտեսությունը կտրուկ նվազել է, մինչդեռ լիրայի արժեքի կեսը գոլորշիացել է։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ում դեմոկրատ Ջո Բայդենի հնարավոր հաղթանակի, Եվրամիության հետ վատթարացող հարաբերությունների և տնտեսական պատժամիջոցների հեռանկարների ֆոնին աճել են արտահերթ ընտրությունների ռիսկերը։

«Հանրությունն ուշադիր հետևում է Անկարայում շարունակվող քաղաքական հակամարտությանը և զգում է, որ դրա վերջը կարող են դառնալ արտահերթ ընտրությունները կամ Արևմուտքի հետ թանկ հակամարտությունը», - նշել է  GlobalSource Partners-ի վերլուծաբան Աթիլա Եսիլադան:
 

tert.am