«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչո՞ւ է իրականում աշխատանքից ազատվել Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը. «Փաստ»

30/06/2022

Ապարանում հունիսի 19-ին տեղի ունեցած կրակոցներից, որի հետևանքով երկու երիտասարդներ էին մահացել, երկու օր անց աշխատանքից ազատվել էր Ապարանի ոստիկանապետը :  Չնայած պաշտոնական որևէ պարզաբանում չի տրվել, թե ինչու է նա ազատվել աշխատանքից, սակայն այդ պաշտոնանկությունը չէր կարող կապված չլինել նշյալ իրադարձությունների հետ։

«Փաստի» տեղեկություններով` ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառը եղել է աղմկահարույց իրադարձություններից հետո նրա պահվածքը:

«Բանն այն է, որ կրակոցներից հետո, երբ վիրավորներին տեղափոխել են Ապարանի հիվանդանոց, այստեղ են այցելել մեծ թվով քաղաքացիներ, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները: Մի խոսքով, իսկական մի «բոլոլա» էլ այստեղ է եղել։ Հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ Ապարանի ոստիկանապետը, որը բիրտ ուժ է կիրառել նշյալ քաղաքացիների նկատմամբ, ասել՝ «էս ինչ դեբոշ եք սարքել ստեղ»: Հենց դա էլ դարձել է նրա պաշտոնազրկման հիմնական պատճառը»,–գրում է «Փաստը»։