«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սա արդեն 2-րդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը․ Նիկոլ Փաշինյան

03/10/2022

Սա արդեն 2-րդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Այս մասին թվիթերում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում էր տրվել, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը»,- ասված է գրառման մեջ։