«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արդարացա՞ն, արդյոք, Անկարայի ակնկալիքները…«Հայաստանի Հանրապետություն»

22/07/2022

«Հայաստանի Հանրապետություն» պարբերականը գրում է.« Հուլիսի 19-ին Թեհրանում Սիրիայի հիմնահարցին նվիրված Աստանայի գործընթացի ձեւաչափով ավարտվեց եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա 7-րդ գագաթնաժողովը՝  16 կետից կազմված համատեղ հայտարարության հրապարակմամբ։ Գագաթնաժողովը տեղի ունեցավ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված միանգամայն այլ զարգացումների ու պայմանների առկայությամբ, որոնք առնվազն բարենպաստ չէին Թուրքիայի համար: Մասնավորապես, վերջինս շուրջ երկու ամիս է, ինչ հայտարարում է, թե նախապատրաստվում է չորրորդ ռազմական գործողություններն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջն ու Թել Ռաֆաթը գրավելու, Սիրիայի հյուսիսում 30 կմ խորությամբ «անվտանգության» գոտի ստեղծելու նպատակով։ Հավելենք, որ Թուրքիայի ախորժակը գնալով մեծացել է՝ մինչեւ 2019 թ. ձգտում էր ստեղծել 15 կմ խորությամբ «անվտանգության» գոտի։ Խոսքը վերաբերում է քրդերին իրենց բնակավայրերից հեռացնելուն, տվյալ գոտին ժողովրդագրական փոփոխություններով թուրքացնելուն, ինչպես արվում է Աֆրինում եւ ինչն ուղեկցվում է, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, մարդու տարրական իրավունքների կոպիտ խախտումներով։ Իսկ այս դեպքում նպատակամղված է, քրդերին հեռացնելով՝ այդտեղ բնակեցնել Թուրքիայում ապաստանած սիրիացի արաբ եւ թուրք ույղուր փախստականներին։ Շուրջ 2 ամիս առաջ, երբ Թուրքիան առաջին անգամ հայտարարեց նոր ռազմական գործողությունների մասին, ԱՄՆ-ն խիստ դեմ հանդես եկավ, այնուհետեւ՝ նաեւ Ռուսաստանը։ Թեեւ Անկարան հայտարարեց, թե այդ հարցում որեւէ մեկից թույլտվություն չի հարցնելու, այսուհանդերձ, հապաղելով՝ խուսափում է լայնածավալ գործողություններ սկսել, ինչը պայմանավորված է նաեւ Դամասկոսի խիստ դիրքորոշմամբ։»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: