«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Նոր Զելանդիայում կորոնավիրուսը հաղթահարելու հայտարարությունից մի քանի օր անց 2 նոր դեպք է արձանագրվել

16/06/2020

Նոր Զելանդիայում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք՝ երկրում կորոնավիրուսը հաղթահարելու հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց, գրում է Daily Mail-ը։

Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասված է, որ հիվանդության նոր դեպքերը հայտնաբերվել են երկրի սահմանին՝ Մեծ Բրիտանիայից եկած երկու քաղաքացու մոտ։

Անցյալ շաբաթ համաճարակաբանական իրավիճակի կայունացումից հետո Նոր Զելանդիայի իշխանությունները չեղարկել էին կարանտինային սահմանափակումների մեծ մասը։ Երկիրը չեղարկել էր բոլոր սոցիալական և տնտեսական սահմանափակումները, բացառությամբ՝ սահմանային հսկողության։

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 1504 է, որոնցից 1482-ն ապաքինվել են, 22-ը՝ մահացել:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am