«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 564 նոր դեպք

08/05/2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 564 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական «Առաջին ալիք»-ը՝ հղում անելով stopcov.ge կայքին:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 27 384 թեստ, այստեղից 15 341-ը՝ հակագենի արագ թեստով և 12 043-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 5,71%, վերջին 14 օրը –5,84%, վերջին 7 օրը –6,71%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 320 830 դեպք: Ապաքինվել է ևս 693 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 299 500:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 263 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 58 533 մարդ, օրական՝ 3 846:

Կարանտինային գոտիներում ունենք 69 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 284»,- նշված է տեղեկության մեջ: