«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը

05/08/2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը: Վարչապետը հնչեցրել է մտահոգություն Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու առնչությամբ և վերահաստատել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ:

Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցելու իրավիճակի կայունացմանը: