«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արգենտինացի հնէաբանները գտել են աշխարհում ամենահին տիտանոզավրի մնացուկները

02/03/2021

Արգենտինյան Պատագոնիայի հնէաբանները գտել են աշխարհում ամենահին տիտանոզավրի մնացուկները, հաղորդում է հնագիտական Ameghiniana ամսագիրը:
Բուսակեր հսկա դինոզավրի ոսկրերը մասնագետները հայտնաբերել են Նեուկեն քաղաքից հարավ-արևելք: Պեղումները սկսվել էին 2014 թվականին: Այդ ժամանակ էլ գտնվել են դինոզավրի կմախքի առաջին ոսկորները:
«Մեզ  համար դա արժեքավոր գտածո է. նախ այդ դինոզավրը տիտանոզավրերի նոր՝ դեռևս անհայտ տեսակ է: Երկրորդ՝ դա մեզ հայտնի ամենահին տիտանոզավրերից մեկն է»,- ասել են գիտնականները:
Հնէաբանները կարծում են, որ հնագույն մողեսը 20 մ երկարություն է ունեցել: Քարացած ոսկրերն ավելի քան 140 մլն տարեկան են: Մինչ այժմ գիտնականներին հայտնի էր 120 մլն տարեկան տիտանոզավրի մասին: Գիտնականները կարծում են, որ գտածոյի տարիքը պատմում է  այն մասին, որ այդ  կենդանիները հայտնվել են Գոնդվանա հնագույն երկրամասում: Տիտանոզավրերը բուսակեր են եղել՝ 9-12 մ երկարությամբ, 13 տոննա միջին քաշով: Մոտ 70 մլն տարի առաջ տարածված են եղել Հարավային Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում և Եվրոպայի հարավում: