«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի և Աֆղանստանի միջև բախումները տեղի են ունեցել թալիբների սխալի պատճառով

02/12/2021

Թալիբների սխալի պատճառով դեկտեմբերի 1-ին Իրանի և Աֆղանստանի միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ իրանական Tasnim գործակալության՝ թալիբներն իրանցի գյուղատնտեսներին շփոթել են սահմանախախտների հետ և կրակ բացել։ Բախումները տեղի են ունեցել Աֆղանստանի Նիմրոզ նահանգից ոչ հեռու։

Հաղորդվում է, որ մաքսանենգների դեմ պայքարի նպատակով Իրանը տարիներ առաջ Աֆղանստանի հետ սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա պատ էր կառուցել։ Իրանցի գյուղատնտեսները դեկտեմբերի 1-ին անցել էին այդ պատը՝ ընդ որում, գտնվելով իրենց երկրի սահմաններում։ Թալիբները, չիմանալով սահմանի փաստացի գիծը, կարծել էին, թե իրանցիները խախտել են իրենց սահմանը և կրակ էին բացել։

Փոխհրաձգությունը տևել էր մի քանի ժամ։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել դադարեցնել մարտական գործողությունները։ Հաղորդվում է, որ երկու կողմից էլ զոհեր և վիրավորներ չկան։