«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհված 6 անձից 4-ի ինքնությունը հայտնի է

15/08/2022

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով զոհված 6 անձից 4-ի ինքնությունը հայտնի է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին տեղեկանում է ԱԻՆ-ից։

ԱԻՆ-ը հայտնում է 6 զոհերի անունները՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան եւ Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․  վիրավորների թիվն  անցնում է 6 տասնյակից։