«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ռուսական հեղափոխություններն ու Անդրկովկասը 20-րդ դարասկզբին․ Աշոտ Ներսիսյան

26/11/2024

Ի՞նչ պայմաններում ստեղծվեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը, ինչպե՞ս անկախացան Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։ Ինչու՞ մեկ գիշերվա ընթացքում Ղարաբաղը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։ Այս թեմաների մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանի հետ։ Պատմաբանի դիտարկմամբ՝ Հայաստանի 1-ին հանրապետությունը, ինչպես որ դրան նախորդած Անդրկովկասյան Դաշնությունը, որի մեջ մտնում էին հայերը, վրացիներն ու կովկասյան թաթարները, ստեղծվեցին ռուսական հեղափոխությունների հետևանքով, երբ Ռուսական կայսրությունը քայքայվեց, և ռուսական զորքերը դուրս եկան այս տարածաշրջանից։