«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհայտ անձինք կրակ են բացել Թրամփի դեմ պաստառով տան ուղղությամբ

05/11/2020

ԱՄՆ Օհայո նահանգի Գրին քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել մի մասնավոր տան վրա, որի պատուհանի վրա եղել է Dump Trump («Թրամփին դեն նետել») պաստառը, հայտնում է The Hill-ը:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Տան բնակիչը պատմել է, որ ինչ-որ մեկը գողացել է իր տան դիմացի սիզամարգին եղած Թրամփի դեմ ցուցանակ, ինչպես նաև լուսանկարել է շենքը և լուսանկարները տեղադրել փոստարկղում՝ գործող նախագահի օգտին քարոզչության հետ մեկտեղ:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողներն այնուհետև կրակել են տան պատուհանի ուղղությամբ, որտեղ եղել է պաստառը: Տնամերձ մարգագետնում հայտնաբերվել է փամփուշտներ, կրակոցներից վնասվել են տան պատուհանը և արտաքին պատերը: