«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին տնտեսական աճի հասնելու արտասովոր միջոց է

25/08/2022

«Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2002 թվականին իշխանության գալուց ի վեր հասկացավ, որ տնտեսությունը հիմնարար շարժիչ ուժ է թուրքական պետության համար, որը տուժել է մի շարք քաղաքական և տնտեսական ճգնաժամերից՝ երկրում ռազմական հեղաշրջումների և անկարգությունների պատճառով։ Այդ իսկ պատճառով կուսակցությունն իր կազմավորումից ի վեր ակտիվորեն աշխատում է ի շահ տնտեսության և դիտարկում է, օրինակ, երկրի միացումը BRICS-ին», գրում է լիբանանյան Raseef22  رصيفــ22 կայքը։

Թուրքիայի հարաբերություններն Արևմուտքի հետ այլևս նույնը չեն, ինչ երկար տարիներ էին, դրանք նկատելիորեն վատթարացել են մի շարք հակասությունների արդյունքում։ Սա Անկարային մղում է դեպի Մոսկվայի հետ ավելի հավասարակշռված հարաբերությունների: Փորձագետների կարծիքով, BRICS խմբին միանալու Թուրքիայի ցանկությունը կարող է պայմանավորված լինել երկու գործոնով. Առաջինը հավանական տնտեսական օգուտն է, իսկ երկրորդը՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների սերտացումը։

Մյուս կողմից, տնտեսական գիտությունների դոկտոր Մուխլիս Նազարը նշում է. «Թուրքիայի անդամակցումը BRICS-ին վնաս է թուրքական տնտեսության համար, քանի որ նրա ամենամեծ տնտեսական գործընկերը Եվրամիությունն է, իսկ Չինաստանի և Ռուսաստանի հետ առևտրային հաշվեկշիռը շատ նվազ է»։  Նրա կարծիքով, BRICS-ը դաշինք է ընդդեմ արեւմտյան տերությունների, իսկ թուրքերի միանալը նման կլինի վառվող կամուրջների։
 #ՓԱԿԱԳԻԾ