«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի սկզբի համեմատ բարձր է 11 սանտիմետրով

02/03/2021

Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա։

Այն 11 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 26 միլիոն 342 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։