«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանը պահանջել է ԵԱՀԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ գումարել

30/09/2020

Հունաստանը պահանջել է ԵԱՀԿ մշտական խորհրդի  արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման հարցը։ Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի կողմից տարածած հայտարարության մեջ։ Հայտնում է  Tass.ru-ն։

Նշվում է, որ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը նման պահանջ է ներկայացրել ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիային իր հղած նամակում։ Հունական կողմը նախաձեռնել է կազմակերպել ԵԱՀԿ ձևաչափով քննարկում՝ երկու կողմերի ներգրավմամբ, և դիտարկել ճգնաժամի լարվածության թուլացման բոլոր հնարավոր տարբերակները։ Նշվել է, որ նպատակն է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին՝ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման  նպատակով։