«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Իրավունք». Բացառիկ մանրամասներ. Ով է դավաճանության մեջ մեղադրվող կինը

15/07/2022

«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության դեպք էր բացահայտվել: «Իրավունքին» որոշ մանրամասներ է հայտնի դարձել, թե ով է ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող կինը:

Մասնավորապես, արցախյան մեր հավաստի տեղեկությունների համաձայն, դավաճանության մեջ մեղադրվող կինը ամուսնացած-բաժանված էր, ուներ մեկ երեխա: Բաժանվելուց հետո կինը կրկին ամուսնացել է, այս անգամ, այսպես ասած, ազաբ տղայի հետ: Համատեղ կյանքի ընթացքում կինը համացանցի միջոցով սկսել է ամուսնուց գաղտնի շփվել ինչ-որ երիտասարդի հետ եւ, ըստ լուրերի, չի իմացել, որ ազգությամբ ադրբեջանցի է: Միայն նրա հրավերը ստանալուց եւ Կիեւ մեկնելուց հետո նա պարզում է, որ շփվել է ադրբեջանցու հետ: Բայց դա նրան չի խանգարել՝ վերադառնալ եւ շարունակել նույն ձեւով շփվել:

Ավելին, աղբյուրի համաձայն, կինը իրավապահներին կողմից հայտնաբերվելուց հետո շարունակել է պնդել, որ սիրում է նրան, եւ որ նա իր արարքի մեջ որեւէ վատ բան չի տեսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում