«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ի՞նչ է կատարվում Սոթքում ու հանքի հարակից տարածքում (տեսանյութ)

27/11/2020

Tert.am-ի թղթակիցը Սոթք-Քարվաճառ ճանապարհից հաղորդում է, որ Սոթք գյուղից 2 կմ հեռավորության վրա զինվորականները հսկում են տարածքը, որպեսզի այլ մեքենաներ տարածքով չանցնեն:

Նրա փոխանցմամբ՝ այս պահին հանքի տարածքում են մի քանի պաշտոնատար անձինք՝ հանքի տնօրենը, նրա տեղակալները, որոնց հետ այս պահին խոսել հնարավոր չէ: Հանքի տարածքում կան և՛ ադրբեջանցիներ և՛ հայեր, այնտեղ արդեն հերթապահություն են իրականացնում երկու կողմերն էլ:

Հանքի աշխատակիցները փոխանցել էին, որ նրանք տեղյակ չեն եղել ստորագրված փաստաթղթից առաջացած այսպիսի զարգացումների մասին և նշում են, որ եթե տեղյակ լինեին՝ համապատասխան քայլեր կձեռնարկեին, գործիքներ դուրս կհանեին հանքերից:

Հանքը երեկվանից չի գործում, իսկ այս պահին այնտեղ դեռ քարտեզագրումներ են իրականացվում և փորձում են հասկանալ՝ հանքն այսուհետ գործելու է, թե ոչ: