«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԿԼԻՄԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱՅԴԵՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻԾԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՉԷ․ CNBC

13/11/2020

Այն, որ ԱՄՆ-ում նախագահ է դառնում Ջոզեֆ Բայդենը, ամերիկյան նավթային ոլորտի եւ ընդհանուր առմամբ՝ էներգետիկ արդյունաբերության ոլորտի խաղացողների համար անհանգստության առիթ չէ։ Այս մասին հայտնում է CNBC-ն, վկայակոչելով ամերիկյան նավթագազային ոլորտի պատասխանատուների արտահայտած կարծիքները։

Նրանք կարծում են, որ ԱՄՆ նոր նախագահ Ջոզեֆ Բայդենը, իր լիազորությունները իրականացնել սկսելուց հետո կսկսի նաեւ համագործակցել իրենց հետ՝ իր էներգետիկ պլանն իրականացնելիս։

Նշենք, որ Բայդենը հայտարարել էր, որ նախագահ դառնալու դեպքում Միացյալ Նահանգները կրկին կմիանա Կլիմայի մասին Փարիզյան հռչակագրին։ Բայդենն ամենայն հավանականությամբ կպնդի, որպեսզի ամերիկյան տնտեսությունը այնպես վերակառուցվի, որ ածխաթթու գազի արտանետումները հասնեն նվազագույնի։ Այս առնչությամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսմեններից Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսն օրինակ, ըստ RealTribune-ի փոխանցման, պնդում է, որ Բայդենը պետք է հատկապես աջակցի էներգետիկայի Նոր կանաչ կուրսին, որով տասնամյակների ընթացքում ածխաթթու գազի արտանետումները կբերվեն նվազագույնի կամ կվերանան։

Ներկայումս, սակայն, Բայդենը կարծես թե փորձելու է մնալ չափավորականության շրջանակներում։ BP-ի ղեկավար Բոբ Դադլին հույս ունի, որ Բայդենը իր էներգետիկ քաղաքականությունն իրականացնելիս կխորհրդակցի ոլորտի խաղացողների հետ։