
Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարված է մշակել
12/06/2025
Իրանը հրեական պետության հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ Իսրայելին պատասխան հարված հասցնելու ծրագիր է մշակել: Այս մասին հայտնում է ամերիկյան «New York Times» թերթը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային:
«Իրանցի զինվորականներն ու պետական պաշտոնյաներն արդեն հանդիպել են, որպեսզի քննարկեն, թե ինչպես են պատասխանելու իսրայելական հավանական հարվածին։ Թեհրանը պատասխանի պլան է մշակել, որը կարող է լինել անհապաղ հակահարվածը՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ», - գրում է պարբերականը։