«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե Կաշենի հանքը վերագործարկվի ու երկու հազար արցախցի այնտեղ աշխատի, հարկերը մուծեն, մեզ համար ինչ տարբերություն սեփականատերը արցախցի ա, թուրք, թե ադրբեջանցի․ Սամվել Բաբայան

22/02/2023

Եթե Կաշենի հանքը վերագործարկվի ու երկու հազար արցախցի այնտեղ աշխատի, հարկերը մուծեն, մեզ համար ինչ տարբերություն սեփականատերը արցախցի ա, թուրք, թե ադրբեջանցի։ Նման կարծիք Արցախի հանրայինի եթերում հայտնել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Երբ Կաշենը աշատում էր, հումքը Հայաստանում էր վերամշակվում, մենք, ինչ գիտեինք, թե հումքը ադրբեջանցին է առնում, թե ով։ Է թող հիմա ադրբեջանցին առնի, ինչումն է խնդիրը»,- ասել է նա։

Բաբայանը նաև ընդգծել է, որ Ստեփանակարետը պետք է բանակցի Բաքվի հետ, եթե ուզում է խաղաղություն։

Ըստ նրա Բաքուն շահագրգռված է ուղիղ բանակցել Ստեփանակերտի հետ, քանզի ուզում է ռեգիոնից դուրս մղել Ռուսաստանին։

Ըստ նրա առաջին փուլում պետք է ձևաորել փոխվստահության մթնոլորտ, լուծել հումանիտար և այլ ածանցյալ հարցեր, նոր անցնել բուն կոնֆլիկտի լուծմանը։

«Եթե իրենք զենքը պահում են մեր գլխին, մենք ինչպես կարող ենք մեր զենքը ետ քաշել, բայց եթե իրենց զենքը հեռացնեն, ապա մենք էլ համապատասխան քայլեր կանենք»,- նշել է Բաբայանը։